ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը

Թե ինչ­պես ես անզ­գու­շա­բար կոր­ծա­նե­ցի ԽՍՀՄ-ը
20.12.2019 | 00:37
Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի վեր­ջում է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան գոր­ծա­րան­նե­րում կա­տար­վող ար­տադ­րա­կան ժու­լի­կու­թյուն­նե­րը հա­սել էին ի­րենց գա­գաթ­նա­կե­տին, ոչ ոք չէր ցան­կա­նում ըն­դու­նել ար­տադ­րու­թյան մեջ թույլ տված սե­փա­կան սխալ­նե­րը, ո­րոնք պատ­ճառ էին դար­ձել ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի խա­փա­նում­նե­րի ու բե­րել խո­շոր ա­ղետ­նե­րի: ԽՍՀՄ տար­բեր ծայ­րե­րում շա­հա­գործ­վող ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի մեջ շար­քից դուրս ե­կած բո­լոր տե­սա­կի ռա­դիո­դե­տալ­նե­րը պար­տա­դիր կար­գով գա­լիս էին «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» ԳՀԻ դիագ­նոս­տի­կա­յի լա­բո­րա­տո­րիա՝ դե­ֆեկտ­նե­րի հայտ­նա­բեր­ման, դրանց ա­ռա­ջաց­ման պատ­ճառ­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան, հե­տա­գա­յում դրանց կրկ­նու­մը բա­ցա­ռող մի­ջո­ցա­ռում­նե­րի պլան­նե­րը մշա­կե­լու հա­մար:
Սե­փա­կան սխալ­նե­րի ըն­դու­նու­մը, ո­րոնց պատ­ճա­ռով տե­ղի էին ու­նե­ցել ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի այս կամ այն ա­ղետ­նե­րը, ար­դեն դա­տավ­ճիռ էր՝ ար­տադ­րու­թյան ղե­կա­վար­նե­րի ու տնօ­րեն­նե­րի հա­մար, ոչ ա­վե­լի, ոչ պա­կաս, նրանց կա­րող էին պաշ­տո­նից ա­զա­տել, կու­սակ­ցու­թյու­նից հե­ռաց­նել և ռազ­մա­կան տրի­բու­նա­լի ա­ռաջ կանգ­նեց­նել: Գոր­ծա­րա­նի տա­րած­քում ի­րեն «կա­րոլ» հա­մա­րող տնօ­րե­նը կա­րող էր զրկ­վել բո­լոր ար­տո­նու­թյուն­նե­րից, դառ­նալ զրո՝ զրկ­վե­լով ան­վան, պատ­վի ու ի­րա­վունք­նե­րի ռեա­բի­լի­տա­ցիա­յի որևէ հնա­րա­վո­րու­թյու­նից: Խոր­հր­դա­յին ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ աշ­խա­տող ղե­կա­վար­նե­րը սխալ­վե­լու ի­րա­վունք չու­նեին, իսկ տեխ­նի­կա­յի ու տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­ման հիմ­քում դր­ված էր սխալ­նե­րի պարզ­ման, ըն­դուն­ման ու շտկ­ման պրակ­տի­կան, метод проб и ошибок՝ ռու­սե­րե­նով և Cut and try method անգ­լե­րե­նով: Այ­սօ­րի­նակ խս­տու­թյուն­նե­րը գա­լիս էին ստա­լի­նյան ժա­մա­նա­կաշր­ջա­նից, երբ ցան­կա­ցած սխալ ըն­դուն­վում էր որ­պես դի­վեր­սիա, իսկ մե­ղա­վոր­նե­րը դա­ժա­նո­րեն պատժ­վում էին: Ստա­լինն այն կար­ծի­քին էր, որ ա­մեն ինչ կան­խա­տե­սե­լի է ու պետք է պլա­նա­վոր­վի, ար­տադ­րու­թյու­նից բա­ցի պետք է պլա­նա­վոր­վեն նաև գի­տու­թյունն ու գի­տու­թյան ար­դյունք­նե­րը, թե որ գյու­տից կամ հայտ­նա­գոր­ծու­թյու­նից հե­տո որ գյու­տերն ու հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներն են ծն­վե­լու: Դա հնա­րա­վոր չէ, գի­տու­թյու­նը պլա­նա­վո­րել չի լի­նի, որ­պես կա­նոն գի­տա­կան ար­դյունք­նե­րը ա­ռա­ջա­նում են պա­տա­հա­կա­նու­թյան քմա­հա­ճույ­քով, որ­տեղ ա­ռանձ­նա­հա­տուկ տեղ ու դեր են ու­նե­նում նաև մարդ­կա­յին սխալ­նե­րը: Կա­րե­լի է բազ­մա­թիվ օ­րի­նակ­ներ բե­րել, երբ սխալ­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը թույլ է տվել գի­տա­կան խո­շոր հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներ կա­տա­րել: Վերց­նենք Ի­սա­հակ Նյու­տո­նի խն­ձո­րի պատ­մու­թյու­նը: Այն, որ խն­ձո­րը ծա­ռից ըն­կավ հենց Նյու­տո­նի գլ­խին, ու, հա­վա­նա­բար, խիստ ցա­վեց­րեց, պա­տա­հա­կա­նու­թյուն էր, բայց մտա­ծե­լու ա­ռիթ դար­ձավ, ին­չը 1687 թվին ա­վարտ­վեց տիե­զե­րա­կան ձգո­ղա­կա­նու­թյան օ­րեն­քի հայտ­նա­գործ­մամբ: Պա­տա­հա­կան սխալն էր պատ­ճա­ռը, որ Վիլ­հելմ Ռենտ­գե­նը 1895 թվին հայտ­նա­գոր­ծեց X- կամ ռենտ­գե­նյան ճա­ռա­գայ­թը: Ժա­մա­նա­կա­կից ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ ա­մե­նուր կի­րառ­վող կա­ղա­պար­ման տեխ­նո­լո­գիա­նե­րի ստեղ­ծու­մը ևս կա­րող էր պա­տա­հա­կան դի­տարկ­ման ար­դյունք լի­նել. բո­բիկ նա­խա­մար­դը ոտ­քը դրեց ցե­խին, մի հս­տակ հետք թո­ղեց, հե­տո անձրև ու ձյուն տե­ղաց, սա­ռույց ա­ռա­ջա­ցավ ու գար­նա­նը պարզ­վեց, որ ոտ­քի հետ­քի տեղն ա­ռա­ջա­ցած սա­ռույ­ցի կտո­րը շատ նման է մար­դու ոտ­քին, դա ար­դեն բնա­կան կա­ղա­պարն էր ու կա­ղա­պար­ման տեխ­նո­լո­գիա­կան պրո­ցե­սի սկիզ­բը: Այն­պես որ ըն­կեր Ստա­լի­նը, Խրու­չո­վը և Բրեժնևը չէին հաս­կա­ցել ու կարևո­րել մարդ­կանց կող­մից թույլ տր­ված ար­տադ­րա­կան սխալ­նե­րի կարևոր դերն ու նշա­նա­կու­թյու­նը՝ ԽՍՀՄ գի­տու­թյան, տեխ­նի­կա­յի, ար­դյու­նա­բե­րու­թյան ու ընդ­հա­նուր տն­տե­սու­թյան զար­գաց­ման գոր­ծում, մարդ­կանց պատ­ժում էին ար­տադ­րա­կան սխալ­ներն ըն­դու­նե­լու հա­մար՝ ինչ-որ ձևով խրա­խու­սե­լու փո­խա­րեն:
Մոսկ­վա­յում սո­վո­րե­լու տա­րի­նե­րին մի կո­պիտ սխալ էի թույլ տվել, սպա­սում էի, որ իմ գի­տա­կան ղե­կա­վար Նի­կո­լայ Գո­րյու­նո­վը ինձ նա­խա­տե­լու, ան­գամ պատ­ժե­լու է: Գո­րյու­նո­վը Վո­րո­նե­ժից բե­րել էր KT-801 տի­պի խոր­հր­դա­յին ա­ռա­ջին հզոր տրան­զիս­տոր­նե­րի փորձ­նա­կան նմուշ­նե­րը, ո­րոնք նա­խագծ­վել ու ար­տադր­վե­լու էին Ա­մե­րի­կա­յի նա­խա­գահ Նիք­սո­նի այ­ցի ա­ռի­թով Մոսկ­վա­յի Կա­լի­նի­նի պո­ղո­տա­յում տե­ղադր­վե­լիք աշ­խար­հի ա­մե­նա­մեծ հե­ռուս­տաէկ­րա­նի հա­մար: Տրան­զիս­տոր­նե­րը եր­կար չէին աշ­խա­տում, շատ ա­րագ փչա­նում էին, և մենք պետք է պար­զեինք դրա պատ­ճառ­նե­րը։ Դա լի­նե­լու էր իմ ա­ռա­ջին պա­տաս­խա­նա­տու փորձ­նա­կան հե­տա­զո­տու­թյու­նը:
Ես հա­վա­քե­ցի փոր­ձարկ­ման է­լեկտ­րո­նա­յին սխե­ման, որ­տեղ կո­պիտ սխալ էի թույլ տվել, ռե­զիս­տոր­նե­րի սխալ ընտ­րու­թյան պատ­ճա­ռով 40 Վոլ­տի փո­խա­րեն կոլ­եկ­տո­րին 80 Վոլտ լա­րում էի տվել: Չափ­ման ժա­մա­նակ բո­լոր տրան­զիս­տոր­նե­րը ծակ­վե­ցին ու շար­քից դուրս ե­կան, մնա­ցի շի­վար, լա­բո­րա­տո­րիա­յի աշ­խա­տա­կից­նե­րին դրե­ցի ան­հար­մար դրու­թյան մեջ։ Ի՞նչ ա­նել։ Հանձ­նա­րա­րու­թյու­նը կա­տա­րե­լու հա­մար ար­դեն ժա­մա­նակ չէր մնա­ցել։ Գո­րյու­նովն էլ ան­պայ­ման կս­տա­նար իր պա­տի­ժը՝ առն­վազն կու­սակ­ցա­կան նկա­տո­ղու­թյան տես­քով՝ Կրեմ­լի կարևոր հանձ­նա­րա­րու­թյու­նը ան­փորձ ե­րի­տա­սար­դին վս­տա­հե­լու և ձա­խո­ղե­լու հա­մար:
Գո­րյու­նովն ինձ չպատ­ժեց, մի թթու խոսք ան­գամ չա­սաց, նա նա­խա­ձեռ­նեց գի­տա­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի մի նոր ցիկլ, ո­րի նպա­տա­կը հետևյալն էր. ո­րո­շել տար­բեր տի­պի, նաև KT-801 տրան­զիս­տոր­նե­րի, կի­սա­հա­ղորդ­չա­յին սար­քե­րի լա­րում-հո­սանք բե­ռի սահ­մա­նա­յին ար­ժեք­նե­րը, թե տվյալ սար­քը որ­քան կդի­մա­նա՝ մինչև շար­քից դուրս գա­լը, այդ­պի­սի փոր­ձար­կում­նե­րի հա­մար նա մտց­րեց «граничные испытания» նոր հաս­կա­ցու­թյու­նը:
Այդ դեպ­քից հե­տո հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րը ես կա­տա­րել եմ մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ու բարձր հու­սա­լիու­թյամբ, որ­պես­զի նախ Գո­րյու­նո­վին չգ­ցեմ ան­հար­մար դրու­թյան մեջ, և հե­տո չգ­ցեմ հա­յե­րի պա­տի­վը:
Կարևոր հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րի ցան­կա­ցած ձա­խո­ղում­նե­րի դեպ­քում սկզ­բում քն­նում էին աշ­խա­տանք­նե­րի իմ մա­սը, ո­րով­հետև ինս­տի­տու­տի գի­տա­կան խմ­բե­րի միակ ոչ ռուսն էի և ցու­ցա­կում ա­ռա­ջինն էի՝ Амазаспян ազ­գա­նու­նով: Իմ նկատ­մամբ Գո­րյու­նո­վը ման­կա­վար­ժա­կան շատ նուրբ քայլ կա­տա­րեց, ո­րը ես ըն­դու­նե­ցի ի գի­տու­թյուն և ըստ ար­ժան­վույն, հե­տա­գա­յում, նման ի­րա­վի­ճակ­նե­րում, նույն վար­վե­ցո­ղու­թյու­նը ցու­ցա­բե­րե­ցի իմ ու­սա­նող­նե­րի, աս­պի­րանտ­նե­րի, ին­ժե­ներ­նե­րի ու բան­վոր­նե­րի նկատ­մամբ: Ա­ռա­ջին արևա­յին սար­քե­րը ես տե­ղադ­րել էի Զոո­վե­տի հան­րա­կա­ցա­րան­նե­րի բա­կի բաց տա­րած­քում: Մի ան­գամ հե­ռա­խո­սով հայտ­նե­ցին, որ ե­րե­խա­նե­րը սար­քե­րի հա­յե­լի­նե­րը քա­րե­րով ջար­դում են, գնա­ցի ու ի՞նչ տե­սա. 6-10 տա­րե­կան ե­րե­խա­նե­րը քա­րե­րով ջար­դում էին արևա­յին սար­քի հա­յե­լի­նե­րը, մյուս օ­րը «Հա­յէ­լեկտ­րո» գոր­ծա­րա­նի տնօ­րեն Կա­րեն Դե­միր­ճյանն էր գա­լու՝ մեր նոր սար­քե­րը տես­նե­լու հա­մար: Ի՞նչ ա­նեմ, հի­շե­ցի Գո­րյու­նո­վին, թե նման դեպ­քում նա ինչ կա­ներ, վս­տա­հա­բար ե­րե­խա­նե­րին չէր կոպ­տի:
-Ե­րե­խա­ներ, հա­յե­լի­նե­րը ին­չու՞ եք ջար­դում:
-Հո­րեղ­բայր, խա­ղա­լու հա­մար ենք հա­նում, ի­րար վրա շող ենք գցում:
-Դրանք մի ջար­դեք, գնանք, խա­ղա­լու հա­մար ես ձեզ ա­վե­լի լավ հա­յե­լի­ներ կտամ:
Ե­րե­խա­նե­րին տա­րա մեր տուն, յու­րա­քան­չյու­րին եր­կուա­կան հա­յե­լի նվի­րե­ցի, դրա­նից հե­տո նրանք դար­ձան արևա­յին սար­քե­րի իմ հրեշ­տակ պա­հա­պան­նե­րը, մեր կա­մա­վո­րա­կան­նե­րը:
Հա­ջորդ օ­րը մի տղա ե­կավ, թե մեր բաղ­նի­քում հա­յե­լի չու­նենք, կա­րո՞ղ եք ա­վե­լի մեծ հա­յե­լի տալ: Ի­հար­կե, տվե­ցի, գոր­ծա­րա­նից մի լավ հա­յե­լի բե­րե­ցի ու նվի­րե­ցի փոք­րիկ տղա­յին, ա­մեն ինչ ա­վարտ­վեց սի­րով ու հա­մե­րաշ­խու­թյամբ, նույն օ­րը մենք միա­սին վե­րա­կանգ­նե­ցինք հա­յե­լի­ներն ու ժա­մը 22-ին դի­մա­վո­րե­ցինք Կա­րեն Սե­րո­բո­վի­չին։ Ար­դեն ուշ էր, բայց լավ լիա­լու­սին էր, արևա­յին մեր ա­ռա­ջին սար­քի աշ­խա­տան­քի սկզ­բուն­քը բա­ցատ­րե­ցի՝ լուս­նի լույ­սը ֆո­կու­սաց­նե­լով:
-Սա ի՞նչ կա­նի, լույ­սի լույ­սով մի կո­ֆե էլ չի ե­փի:
Լույ­սի լույ­սով մի բա­ժակ սուրճ ե­փե­լու գա­ղա­փա­րը 1995-ից ինձ հան­գիստ չէր տա­լիս, մտա­ծում էի՝ կա­րե­լի է ա­վե­լի հզոր արևա­յին հա­մա­կարգ ստեղ­ծել և տու­րիստ­նե­րի հա­մար լիա­լուս­նի օ­րե­րին սուրճ պատ­րաս­տել։
Գի­նե­սի գր­քում մեր տե­ղը ե­րաշ­խա­վոր­ված կլի­նի:
Մենք, ա­ռա­վել ևս այ­սօր, ու­նենք հա­մախ­մբ­ման, սեր ու հա­մե­րաշ­խու­թյուն հաս­տա­տե­լու, վեր­ջա­պես գոր­ծի անց­նե­լու, թույլ տված սխալ­նե­րը ուղ­ղե­լու, Հա­յաս­տան եր­կի­րը միաս­նա­կան ու­ժե­րով ոտ­քի հա­նե­լու պատ­մա­կան ա­ռա­քե­լու­թյունն ի­րա­կա­նաց­նե­լու հրա­մա­յա­կա­նը:
ԽՍՀՄ-ում աշ­խա­տան­քա­յին անբ­նա­կան հարա­բե­րու­թյուն­ներ էին ձևա­վոր­վել։ Ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան ո­լորտ­նե­րում կաս­կա­ծան­քի մթ­նո­լորտ էր տի­րում։ Հզոր կայս­րու­թյան տն­տե­սու­թյու­նը, գի­տու­թյունն ու ար­դյու­նա­բե­րու­թյու­նը ինք­նա­հո­սի էին մատն­ված։ Երկ­րի կու­սակ­ցա­կան-բյու­րոկ­րա­տա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը գոր­ծում էր մա­կե­րե­սա­յին, սի­րո­ղա­կան աշ­խա­տաո­ճով՝ տեխ­նի­կա­կան ին­տե­լի­գեն­ցիա­յին ու պրո­ֆե­սիո­նալ հան­րու­թյա­նը ստի­պե­լով շարժ­վել իր դարն ապ­րած պատ­կե­րա­ցում­նե­րով, ինչ­պես ա­սում են՝ սե­փա­կան քթի ջրով։ Նույն պրո­ցեսն այ­սօր տես­նում ենք Նի­կոլ Փա­շի­նյա­նի օ­րի­նա­կով:
Սե­փա­կան սխալ­նե­րի ըն­դու­նու­մը կարևոր նշա­նա­կու­թյուն ու­ներ է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի հու­սա­լիու­թյան բարձ­րաց­ման գոր­ծում, ո­րով­հետև հնա­րա­վոր էր դարձ­նում հաս­կա­նալ այն երևույթ­նե­րը, ո­րոնք դառ­նում էին խա­փա­նում­նե­րի օ­բյեկ­տիվ պատ­ճառ­ներ, ին­չը, իր հեր­թին, հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս ար­դյու­նա­վետ մի­ջոց­ներ կի­րա­ռել սար­քե­րի կոն­ստ­րուկ­տո­րա­կան տեխ­նո­լո­գիա­կան թե­րու­թյուն­նե­րը վե­րաց­նե­լու, ար­տադ­րա­կան պրո­ցես­նե­րի մեջ ուղ­ղում­ներ մտց­նե­լու հա­մար այն­պես, որ հե­տա­գա­յում հե­ռու մնա­յին կո­րուստ­նե­րից ու ա­ղետ­նե­րից։ Դա էր խոր­հր­դա­յին է­լեկտ­րո­նի­կա­յի զար­գաց­ման բնա­կան ճա­նա­պար­հը, ո­րը մեր­ժում էր Կրեմ­լը:
Ի­րենց թե­րու­թյուն­նե­րը չըն­դու­նե­լու պրակ­տի­կան լավ էին յու­րաց­րել Երևա­նի «Ա­վիա­կոմպ­լեքս» գոր­ծա­րա­նում և ոչ միայն այն­տեղ: Թույլ տված սխալ­նե­րը ու­րիշ­նե­րի վրա բար­դե­լու հա­մար դի­տա­վո­րյալ փչաց­վում ու, որ­պես մա­տա­կա­րար գոր­ծա­րա­նի խո­տան, ներ­կա­յաց­նում էին Ար­տա­շա­տի «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» ԳՀԻ՝ դիագ­նոս­տիկ հե­տա­զո­տու­թյուն­ներ կա­տա­րե­լու ու է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րի (տվյալ դեպ­քում ա­վիա­ցիոն է­լեկտ­րո­նի­կա­յի) խա­փան­ման ի­րա­կան պատ­ճառ­նե­րը պար­զե­լու հա­մար: Նման դեպ­քե­րում պետք էր պար­զել խար­դա­խու­թյան հնա­րա­վո­րու­թյու­նը՝ օգ­տա­գործ­ված է­լեկտ­րո­նա­յին սխե­մա­նե­րը փչա­ցել են ար­տադ­րող գոր­ծա­րա­նի սխալ­նե­րի՞ պատ­ճա­ռով, թե՞ դրանք խո­տա­նի են վե­րած­վել հա­տուկ դի­տա­վո­րու­թյամբ՝ բա­նա­կի, հիմ­նա­կա­նում ռուս, բարձ­րաս­տի­ճան զին­վո­րա­կա­նու­թյան հետ հա­մա­տեղ: Վեր­ջին­ներս էլ խն­դիր­ներն էին լու­ծում՝ փախ­չե­լով ի­րենց հս­կո­ղու­թյան տակ գտն­վող ար­տադ­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ վատ հս­կո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից։ Նրանք նաև խո­շոր չա­փի կա­շառք­ներ էին վերց­նում: Բրեժնևի տա­րի­նե­րին զին­վո­րա­կա­նու­թյան մեջ դեգ­րա­դա­ցիան ար­դեն կա­յա­ցած փաստ էր: Պատ­մեմ բա­ռերս հաս­տա­տող մի դեպք: 1989 թվին «Պատ­վի­րա­տու» «Է­լեկտ­րոնս­տան­դարտ» էր ու­ղարկ­վել Երևա­նի «Տրան­զիս­տոր» ԳԱՄ-ի ար­տադ­րու­թյան հզոր տրան­զիս­տոր­նե­րի մի խմ­բա­քա­նակ, ո­րոնք ան­հա­ջող կլի­մա­յա­կան փոր­ձար­կում­նե­րից հե­տո տան­կա­յին է­լեկտ­րո­նի­կան ար­տադ­րող գոր­ծա­րա­նը խո­տան է ճա­նա­չել: Տան­կա­յին է­լեկտ­րո­նի­կա­յի հար­ցե­րով զբաղ­վում էր Վո­լոգ­դա­յի «Նար­տեքս» ԳԱՄ-ը: Ես անձ­նա­կան լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ եմ ու­նե­ցել տան­կե­րի հա­մար է­լեկտ­րո­նի­կա նա­խագ­ծող Ռու­դոլֆ Վին­կեի հետ, ո­րը ծա­գու­մով գեր­մա­նա­ցի էր: Ի­րենց փչա­ցած սխե­մա­նե­րի ա­նա­լի­զը նրանք կա­տա­րում էին Մոսկ­վա­յի «ԾԼհԼհ»-ի լա­բո­րա­տո­րիա­յում՝ Գո­րյու­նո­վի մոտ, շատ բծախն­դիր էր, իր նա­խագ­ծած սար­քե­րը հասց­րել էր հու­սա­լիու­թյան ա­մե­նա­բարձր աս­տի­ճա­նի: Ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի մեջ օգ­տա­գործ­վող բո­լոր է­լեկտ­րո­նա­յին սար­քե­րը պար­տա­դիր կար­գով անց­նում էին փոր­ձար­կում­նե­րի ամ­բող­ջա­կան շարք, ո­րոնց հայ­կա­կան ար­տադ­րու­թյան տրան­զիս­տոր­նե­րը չէին դի­մա­ցել, խո­տան­վել էին ջեր­մաս­տի­ճա­նա­յին ցիկ­լիկ փոր­ձար­կում­նե­րի ժա­մա­նակ (ՑպՐՎՏՓՌՍսՌ­ՐՏ­ՉՈ­վՌպ)՝ -70-ից +180 oC դիա­պա­զո­նում: Փոր­ձարկ­վող սար­քե­րը սա­ռը մի­ջա­վայ­րից անց­նում են տաք մի­ջա­վայր և հա­կա­ռա­կը, ջեր­մաս­տի­ճա­նի ցիկ­լիկ ազ­դե­ցու­թյան տակ նրանք պետք է դի­մա­նան ու պահ­պա­նեն ի­րենց աշ­խա­տու­նա­կու­թյու­նը, ցիկ­լե­րի թի­վը կախ­ված է սար­քե­րի նկատ­մամբ դր­ված պա­հանջ­նե­րի խս­տու­թյու­նից: Հայ­կա­կան ար­տադ­րու­թյան տրան­զիս­տոր­նե­րի նկատ­մամբ պա­հանջ­նե­րը ա­ռա­վել խս­տաց­ված էին, ո­րով­հետև դրանք օգ­տա­գործ­վում էին Տ-72 տան­կե­րի հրա­նոթ­նե­րի ստա­բի­լի­զա­տոր­նե­րի ավ­տո­մատ կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րում: Մար­տի ժա­մա­նակ տան­կը, ան­կախ ճա­նա­պար­հի խոր­դու­բոր­դու­թյուն­նե­րից ու շարժ­ման ա­րա­գու­թյու­նից, պետք է կա­րո­ղա­նա ճշգ­րիտ նշա­նա­ռու­թյան տակ պա­հել հա­կա­ռա­կոր­դին ու խո­ցել ցան­կա­ցած պա­հին:
Նշեմ, որ այդ տրան­զիս­տոր­նե­րը նա­խագծ­վել էին Հա­յաս­տա­նում՝ միա­վոր­ման գլ­խա­վոր տնօ­րեն, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ա­րամ Վար­դա­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ։ Չորս տա­րի անց այդ աշ­խա­տանք­նե­րը տեղ էին գտել Վար­դա­նյա­նի դոկ­տո­րա­կան դի­սեր­տա­ցիա­յում: Փոր­ձաքն­նու­թյա­նը ներ­կա­յաց­ված բո­լոր տրան­զիս­տոր­նե­րի սի­լի­ցիու­մա­յին բյու­րեղ­նե­րը բա­ռիս բուն ի­մաս­տով փշր­ված էին։ Բյու­րե­ղի ի­րա­կան վի­ճակն ա­ռա­վել ճշգ­րիտ բնու­թագ­րե­լու նպա­տա­կով ա­սեմ՝ դրանք ուղ­ղա­կի խշր­ված էին, աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը բա­ցառ­ված էր, հա­վա­սար էր զրո­յի: Ջեր­մա­յին փոր­ձար­կում­նե­րի ժա­մա­նակ հա­ճախ էին պա­տա­հում տար­բեր տի­պի սար­քե­րի խա­փան­ման դեպ­քե­րը՝ 100-ից մեկ-եր­կու դեպք, բայց այս­տեղ ա­մեն ինչ ար­տա­ռոց էր, փոր­ձարկ­ման են­թարկ­ված բո­լոր 100 տրան­զիս­տոր­ներն էլ շար­քից դուրս էին ե­կել, աշ­խա­տող ոչ մի տրան­զիս­տոր չէր մնա­ցել: Երևա­նի ար­տադ­րու­թյան տրան­զիս­տոր­նե­րը չէին կա­րող աշ­խա­տել, ո­րով­հետև նա­խագծ­ման ժա­մա­նակ թույլ էին տր­վել կոն­ստ­րուկ­տո­րա­կան ու տեխ­նո­լո­գիա­կան բնույ­թի կո­պիտ սխալ­ներ: Ես հե­տա­գա­յում կանդ­րա­դառ­նամ տրան­զիս­տոր­նե­րի նա­խագծ­ման ու ար­տադ­րու­թյան իմ հա­րուստ փոր­ձին, բայց այս դեպ­քում ինձ հա­մար ան­հաս­կա­նա­լի մնաց «Տրան­զիս­տոր» ԳԱՄ գլ­խա­վոր տնօ­րեն Ա­րամ Վար­դա­նյա­նի ու գլ­խա­վոր ին­ժե­ներ Գա­գիկ Մա­կա­րյա­նի դիր­քո­րո­շու­մը։ Ինչ­պե՞ս էին հա­մար­ձակ­վել այդ­քան ան­փույթ կազ­մա­կեր­պել ան­չափ պա­տաս­խա­նա­տու կի­րա­ռու­թյան հա­մար նա­խա­տես­ված տրան­զիս­տոր­նե­րի նա­խագծ­ման ու ար­տադ­րու­թյան գոր­ծը: Ակն­հայտ էր, որ տրան­զիս­տոր­նե­րի կոն­ստ­րուկ­տո­րա­կան թե­րու­թյուն­նե­րը կա­րող էին բա­ցա­հայտ­վել ա­ռա­ջին իսկ ջեր­մա­յին փոր­ձար­կում­նե­րի ժա­մա­նակ «պատ­վի­րա­տուի» հետ միա­սին:
Պա­հանջ­վող փոր­ձար­կում­նե­րը կամ չէին անց­կաց­վել, կամ էլ, ին­չը նման դեպ­քե­րում ա­վե­լի հա­վա­նա­կան էր, փոր­ձար­կում­նե­րի բա­ցա­սա­կան ար­դյունք­նե­րը թաքց­վել էին՝ կո­ռուպ­ցիոն հա­մա­ձայ­նու­թյան գա­լով միա­վոր­ման «военпред», փոխ­գն­դա­պետ Սու­խո­ռու­կո­վի հետ: Երևա­նում նա­խագծ­ված տրան­զիս­տո­րի նոր կոն­ստ­րուկ­ցիա­յի մոտ սի­լի­ցիու­մա­յին բյու­րե­ղը ան­մի­ջա­պես դր­ված էր պղն­ձե ջեր­մա­հե­ռաց­նող կոր­պու­սի վրա՝ ա­ռանց մո­լիբ­դե­նա­յին մի­ջան­կյալ թի­թե­ղի: Է­լեկտ­րո­նա­յին ար­դյու­նա­բե­րու­թյան գոր­ծա­րան­նե­րում ար­տադր­ված տար­բեր տի­պի հզոր տրան­զիս­տոր­նե­րի մեջ պար­տա­դիր կար­գով նա­խա­տես­ված էր մո­լիբ­դե­նա­յին ան­ցու­մա­յին է­լե­մենտ­նե­րի կամ, այս­պես կոչ­ված, օգ­տա­գոր­ծու­մը, ջեր­մա­յին կոմ­պեն­սա­տոր­ներ, ո­րոնց գծա­յին ջեր­մա­յին ըն­դար­ձակ­ման գոր­ծա­կի­ցը շատ մոտ է սի­լի­ցիու­մի նույ­նա­տիպ պա­րա­մետ­րին, կազ­մում է 5.10-6/oC՝ սի­լի­ցիու­մի 5,1.10-6/oC-ի դի­մաց: Պղն­ձի մոտ այդ ցու­ցա­նի­շը կազ­մում է 16,6.10-6/oC: Ջեր­մա­յին ըն­դար­ձակ­ման պա­րա­մետ­րի տե­սան­կյու­նից պղնձն ու սի­լի­ցիու­մը ան­հա­մա­տե­ղե­լի նյու­թեր են, չեն կա­րող ջեր­մա­յին կոն­տակտ կազ­մել և օգ­տա­գործ­վել հզոր տրան­զիս­տոր­նե­րի կոն­ստ­րուկ­ցիա­նե­րում, չեն կա­րող դի­մա­նալ 250 oC-ի հաս­նող ջեր­մաս­տի­ճա­նա­յին հար­ված­նե­րին: Սի­լի­ցիում-մո­լիբ­դեն զույ­գի մոտ դրու­թյունն այլ է, նրանց գծա­յին չա­փե­րի հա­րա­բե­րա­կան ըն­դար­ձա­կում­նե­րը մոտ են, հաս­նում են մոտ 20 նա­նո­մետ­րի, ին­չը գտն­վում է սի­լի­ցիու­մի ա­ռանձ­գա­կան դե­ֆոր­մա­ցիա­յի տի­րույ­թում: Պղինձ-սի­լի­ցիում զույ­գի մոտ ան­հա­մա­տե­ղե­լիու­թյան այդ ցու­ցա­նի­շը 116 ան­գամ ա­վե­լի է, ին­չը սի­լի­ցիու­մա­յին բյու­րե­ղը դուրս է բե­րում ա­ռանձ­գա­կան դե­ֆոր­մա­ցիա­յի սահ­ման­նե­րից ու տա­նում պլաս­տիկ դե­ֆոր­մա­ցիա­յի, և բյու­րե­ղը, ի­րե­նից փխ­րուն նյութ ներ­կա­յաց­նե­լով, ան­պայ­մա­նո­րեն փշր­վե­լու-խշր­վե­լու է, սա ար­դեն այն ֆի­զի­կան է, ո­րը դր­ված է նյու­թե­րի դի­մադ­րու­թյուն ին­ժե­նե­րա­կան գի­տու­թյան հիմ­քում, ին­ժե­ներ­նե­րին սրանք քաջ հայտ­նի են, նյու­թե­րի ջեր­մա­յին ըն­դար­ձակ­ման ֆի­զի­կա­կան երևույ­թը հաշ­վի է առն­վում կա­մուրջ­նե­րի, եր­կաթգ­ծե­րի, է­լեկտ­րա­հա­ղորդ­ման գծե­րի և ին­ժե­նե­րա­կան այլ կարևոր օ­բեկտ­նե­րի նա­խագծ­ման ու կա­ռուց­ման ժա­մա­նակ:
Տրան­զիս­տոր­նե­րի նա­խագծ­ման հայ­կա­կան շկո­լա­յի մաս­նա­գետ­նե­րը պետք է ի­մա­նա­յին, որ 1000 դեպ­քից 1000-ում սի­լի­ցիում-պղինձ կոն­տակ­տա­յին զույ­գի պա­րա­գա­յում սի­լի­ցիու­մա­յին բյու­րե­ղը չի դի­մա­նա­լու, փշր­վե­լու է: Սի­լի­ցիու­մը շատ զգա­յուն է ջեր­մաս­տի­ճա­նա­յին զգա­լի տա­տա­նում­նե­րի նկատ­մամբ՝ նույ­նիսկ ա­ռանց կոն­տակ­տա­յին նյու­թե­րի առ­կա­յու­թյան: Այդ է պատ­ճա­ռը, որ դի­ֆու­զիա­յի տեխ­նո­լո­գիա­կան պրո­ցե­սից հե­տո սի­լի­ցիու­մա­յին թի­թեղ­նե­րը ջեր­մաս­տի­ճա­նա­յին ռե­ժիմ­նե­րից (950 oC) դուրս են բեր­վում շատ դան­դաղ՝ 24 ժամ­վա ըն­թաց­քում, սա­կայն դա էլ չի ե­րաշ­խա­վո­րում, որ ո­րո­շա­կի քա­նա­կու­թյամբ թի­թեղ­ներ (10-20 տո­կո­սի չա­փով) չփշր­վեն: Մեր ըն­թեր­ցող­նե­րից ո­մանք բո­ղո­քում են, որ շատ եմ տար­վում մաս­նա­գի­տա­կան, ի­րենց ան­հաս­կա­նա­լի քն­նար­կում­նե­րով, բայց նրանց հետ հա­մա­ձայ­նել չեմ կա­րող, ո­րով­հետև մաս­նա­գի­տա­կան խն­դիր­նե­րին չտի­րա­պե­տող, սի­րո­ղա­կան մա­կար­դակ­նե­րում ի­րենց գի­տուն ներ­կա­յաց­նող, բո­լո­րին և բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով ղե­կա­վա­րող չի­նով­նի­կու­թյու­նից են գա­լիս ներ­կա­յիս ու մեր նախ­կին ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը, ան­գամ ԽՍՀՄ փլու­զու­մը: Երկ­րում տե­ղի ու­նե­ցող բո­լոր պրո­ցես­նե­րը ճիշտ հաս­կա­նա­լու հա­մար պետք է հիմն­վել մաս­նա­գետ­նե­րի մաս­նա­գի­տա­կան, բայց ոչ կու­սակ­ցա­կան-պե­տա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի սի­րո­ղա­կան դա­տո­ղու­թյուն­նե­րի վրա, հատ­կա­պես այն բնա­գա­վառ­նե­րում, որ­տեղ երկ­րի ճա­կա­տա­գիրն էր ո­րոշ­վում: Օ­րի­նակ, մեր տն­տե­սու­թյան գլ­խին փոր­ձանք դար­ձած Փա­շի­նյան-նա­խա­գահ Սարգ­սյան զույ­գը շա­րու­նա­կում է եր­կի­րը տա­նել դե­պի կոր­ծա­նում՝ ի­րենց գլ­խա­վերևում պա­հե­լով պար­զու­նա­կու­թյան ու ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան փու­չիկ­նե­րը: Դրանք մե­կից մեկ պարզ են ու հաս­կա­նա­լի, նաև վի­րա­վո­րա­կան պրո­ֆե­սիո­նալ մաս­նա­գե­տի հա­մար։ Հարց է՝ ինչ­պե՞ս դա բա­ցատ­րես շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րին, ո­րոնք պատ­րաստ չեն թա­ցը չո­րից ջո­կե­լու ու մտա­ծե­լու այդ պո­պու­լիստ­նե­րից եր­կի­րը ա­զա­տագ­րե­լու մա­սին: Հի­շենք նա­խա­գահ Սարգ­սյա­նի Ճա­պո­նիա կա­տա­րած վեր­ջին այ­ցը և հայ-ճա­պո­նա­կան ա­ռա­ջի­կա գոր­ծա­րար հա­մա­ժո­ղո­վը Ճա­պո­նիա­յում անց­կաց­նե­լու նրա հիմ­նա­վո­րու­մը. «Հա­յաս­տա­նում բո­լորն են ծա­նոթ ճա­պո­նա­կան ապ­րանք­նե­րին, բայց ճա­պո­նա­ցի­նե­րը չգի­տեն, թե մենք ին­չեր ենք ար­տադ­րում, հա­մա­ժո­ղո­վը Ճա­պո­նիա­յում անց­կաց­նե­լը թույլ կտա ներ­կա­յաց­նել նաև հայ­կա­կան ար­տադ­րան­քը»: Կռի­լո­վի «հսՏվ Ռ ԾՏրՖ­ՍՈ»-ի պատ­մու­թյունն է սա և ո­չինչ ա­վե­լի։ Ապ­րանք­նե­րի ի՞նչ տե­սա­կա­նիով ենք ներ­կա­յա­նա­լու ու զար­մաց­նե­լու ճա­պո­նա­ցի­նե­րին՝ մի կողմ դնե­լով չիրն ու չա­մի­չը կամ գի­նին ու կո­նյա­կը։ Ինձ նման քա­նի՞ հայ մաս­նա­գետ հնա­րա­վո­րու­թյուն կս­տա­նա մեկ­նե­լու Ճա­պո­նիա և ու՞մ հաշ­վին: Ճա­պո­նիան Հա­յաս­տա­նի հա­մար լուրջ շու­կա չի դառ­նա, են­թադ­րում եմ, որ Հա­յաս­տա­նի նա­խա­գա­հը Ճա­պո­նիա­յում, Եվ­րո­պա­յում, ա­րա­բա­կան եր­կր­նե­րում և այ­լուր իր հե­տաք­րք­րա­սի­րու­թյունն ու բիզ­նես հե­տաք­րք­րու­թյուն­ներն է բա­վա­րա­րում, ըն­դա­մե­նը, և այդ ա­մենն ար­վում է Հա­յաս­տա­նի հաշ­վին, «Հա­յաս­տա­նի շա­հե­րից դրդ­ված», Հա­յաս­տա­նի ա­նու­նից, մեր նա­խա­գա­հի «ազ­գան­վեր» ու «ազ­գօ­գուտ» գոր­ծե­րին չեմ հա­վա­տում:
Մեկ այլ օ­րի­նակ: Մի քա­նի տա­րի ա­ռաջ Ա­րա Աբ­րա­հա­մյա­նը Հա­յաս­տա­նում ին­վես­տոր­նե­րի մի պատ­կա­ռե­լի հա­մա­ժո­ղով էր հրա­վի­րել՝ 500 մաս­նակ­ցով: Հա­մա­ժո­ղո­վը ա­վարտ­վեց կե­րու­խու­մով և կուլ­տու­րա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­րուստ ծրագ­րով, իսկ դրա­նից ի՞նչ ստա­ցավ Հա­յաս­տա­նը. բա­ցար­ձակ ո­չինչ: Հա­մա­ժո­ղո­վին ներ­կա էր «Ռոս­տեխ» կոր­պո­րա­ցիա­յի գլ­խա­վոր տնօ­րեն, «Ռու­սաս­տա­նի մե­քե­նա­շի­նա­րար­նե­րի միու­թյան» նա­խա­գահ, գե­նե­րալ-գն­դա­պետ Սեր­գեյ Չե­մե­զո­վը, բա­վա­կան ազ­դե­ցիկ մի մարդ։ Նա Պու­տի­նի աջ ձեռքն է: Սեր­գեյ Վիկ­տո­րո­վի­չին այս­պի­սի հարց տվե­ցին՝ քա­նի՞ հո­գի է ի­րեն դի­մել կոնկ­րետ բիզ­նես ա­ռա­ջար­կով: Նա մեր կող­մի պա­սի­վու­թյան վրա ուղ­ղա­կի զար­մա­ցել էր:
-Պատ­կե­րաց­նու՞մ եք, ոչ մե­կը:
Չե­մի­զո­վի հա­մար ան­բա­ցատ­րե­լի այդ ի­րո­ղու­թյունն ու­նի իր բա­ցատ­րու­թյու­նը. ներդ­րող­նե­րի հա­մա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու հա­մար պետք էր 500 դո­լա­րի մուտ­քա­յին վճա­րում­ներ կա­տա­րել՝ յու­րա­քան­չյուր մաս­նակ­ցի հա­մար, 500 մաս­նա­կից և 500-ա­կան դո­լար­ներ, կազ­մում է 250 հա­զար մա­քուր ե­կա­մուտ. կազ­մա­կեր­պիչ­նե­րի հա­մար վատ ար­դյունք չէ: Բայց ի՞նչ ա­նեն, ի­րենց կո­լե­գա­նե­րի հետ ո՞ր հար­թակ­նե­րում հան­դի­պեն հայ գոր­ծա­րար­նե­րը, ով­քեր բիզ­նես աշ­խար­հին ա­ռա­ջար­կե­լու բա­ներ շատ ու­նեն: 30 տա­րի շա­րու­նակ Հա­յաս­տա­նում տար­բեր ներդ­րու­մա­յին մի­ջո­ցա­ռում­ներ են անց­կաց­վել, ո­րոնք սկս­վել ու ա­վարտ­վել են բարձ­րաս­տի­ճան ու ժա­մա­նա­կա­կից տն­տե­սու­թյու­նից գա­ղա­փար չու­նե­ցող պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի դա­տար­կա­միտ ե­լույթ­նե­րով՝ մի­ջազ­գա­յին հնա­րա­վոր հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն­նե­րից հե­ռու պա­հե­լով պրո­ֆե­սիո­նալ հայ մաս­նա­գետ­նե­րին, մե­կու­սաց­նե­լով, սահ­մա­նա­զա­տե­լով ու սահ­մա­նա­փա­կե­լով նրանց գոր­ծա­րար ա­զա­տու­թյան աս­տի­ճա­նը, ար­դյունք­նե­րը տե­սա­նե­լի են, դրանք զրո­յա­կան ար­դյունք­ներ են, ին­չը մար­դիկ տես­նում են ի­րենց ա­ռօ­րյա կյան­քում:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Դիտվել է՝ 48604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ